Wednesday, March 2, 2011

Հոգեբանական թեստ. Ճանաչում եք ինքներդ Ձեզ !Հոգեբանական թեստ. Ճանաչում եք ինքներդ Ձեզ

1. Ընդունակեք ծիծաղել սեփական թերությունների վրա: 
ա. իհարկե, առողջ ինքնաքննադատությունը խորթ չէ ինձ. - 1 
բ. ոչ, ինձ միայն դա էր պակաս. - 3 
գ. նեղ շրջանակում` միգուցե, բայց ոչ հասարակության մեջ: - 2 

2.
Կհանդգն եք համարձակ շոր հագնել 
ա. բնավ, կազմվածքս այն չէ - 3 
բ. այո - 1 
գ. թերևս միայն դիմահանդեսի ժամանակ - 2 

3.
Ըստձեզ` ինչն է կարևոր համատեղ կյանքում 
ա. փոխադարձ հարգանքը - 2 
բ. ընդհանուր ծախսերի արդյունավետությունը - 1 
գ. միասին լինելու հանգամանքը - 3 

4.
Կարող եք ապրել աշխարհից կտրված վայրում 
ա. ամեն ինչ հնարավոր է - 1 
բ. ոչ մի դեպքում - 2 
գ. այո, համենայն դեպս` այնտեղ ինձ ոչ մեկը չի անհանգստացնի - 3 

5.
Կգայթակղվեք փող աշխատելո ւառաջարկով 
ա. միայն կանխավճար ստանալու դեպքում - 1 
բ. այո, ինչու ձեռքից բաց թողնել նման հնարավորությունը - 3 
գ. ոչ, ավելորդ գլխացավանք է - 2 

6.
Եթե գործը գլուխ չի գալիս, մեղադրում եք մերձավորներին 
ա. այո, եթե մեղավոր են - 3 
բ. միայն հոգուս խորքում - 1 
գ. բոլորիս էլ մեղադրում եմ - 2 

7.
Միշտ եք ձգտում առաջինը լինել 
ա. այո, միայն առջևից գնացողն է հաջողության հասնում - 3 
բ. ոչ, դա մեծ լարվածություն կլինի ինձ համար - 1 
գ. շատ քչերին է ամեն ինչ միանգամից հաջողվում - 2 

Ամփոփեք 

7-11
միավորՉեք վախենում ինքներդ ձեզ բաց աչքերով նայել: Փորձում եք հաղթահարել սեփական թերությունները, ինչն ինքնավստահություն է ներշնչում և հոգեկան անդորր բերում: 
12-16
միավոր- Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում և ընդունում եք ձեր թույլ և ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա: 
17-21
միավորԱռայժմ համարձակություն չեք ունեցել քննադատաբար նայելու սեփական անձին, այդուհանդերձ` ընդունում եք, որ շատ դժվարությունների պատճառն ինքնախաբեությունն է: Ձգտեք ինքներդ ձեզ հետ անկեղձ լինել, եթե ցանկանում եք հաջողության հասնել:

No comments:

Post a Comment